Թրամփը հայտարարում է իր ապագա կաբինետում մի շարք կարևոր նշանակումների մասին |azatutyun.am|

azatutyun.am: ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է իր ապագա կաբինետում մի շարք կարևոր նշանակումների մասին։

Թրամփը ասել է, որ իր վարչակազմի պաշտպանության նախարարը կլինի Փիթ Հեգսեթը՝ նշելով, որ նա բանակի վետերան է և ծառայել է Աֆղանստանում, Իրաքում և Գուանտանամոյում։

Հեգսեթը նաև Fox News-ի մեկնաբանն է ու ինչպես ինքն է ասել, դեմ է «Պենտագոնի ներկայիս առաջադեմ» ղեկավարությանը:

Իսկ Ներքին անվտանգության նախարարի պաշտոնում Թրամփն առաջարկել է 2022-ին Հարավային Դակոտայի նահանգապետ ընտրված Քրիստի Նոեմին։ Նա մեծ ճանաչում ձեռք բերեց, երբ հրաժարվեց նահանգում դիմակի պարտադիր կրում կիրառել COVID-19 համաճարակի ժամանակ:

ԱՄՆ-ի ներքին անվտանգության նախարարությունը 260 հազար աշխատակից ունի։ Կառույցը զբաղվում է նաև սահմանների անվտանգությամբ, ահաբեկչական սպառնալիքների դիմակայությամբ և կիբերանվտանգությամբ։

Իսկ Ազգային հետախուզության նախկին տնօրեն Ջոն Ռաթքլիֆին Թրամփը որոշել է Կենտրոնական հետախուզական վարչություն ղեկավար նշանակել։ Ռաթքլիֆը համարվում է Թրամփի հավատարիմ աջակիցը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով