Ադրբեջանական կողմին են փոխանցվել խաղաղության պայմանագրի մնացած 2 հոդվածների վերաբերյալ ՀՀ առաջարկները

 ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովում հայտնեց Կազանում տեղի ունեցած «կարևորագույն իրադարձության մասին», ինչը, նրա խոսքով, «շատ նման է նրան, որ տարածաշրջանային կոմինիկացիաների բացման հարցում կարող ենք ունենալ լուծում, որը, կարող է փոխադարձ և լիարժեքորեն ընդունելի լինել»։

«Մենք այս առաջարկը արդեն նաև գրավոր ձևով փոխանցել ենք Ադրբեջանին»։

Նիկոլ Փաշինյանը հայտնեց նաև, որ ադրբեջանական կողմին են փոխանցվել խաղաղության պայմանագրի մնացած 2 [չհամաձայնեցված] հոդվածների վերաբերյալ ՀՀ առաջարկները։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն