Ալիևն ու Միշուստինը Բաքվում բանակցություններ են անցկացրել|factor.am|

factor.am: Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը COP29-ի շրջանակում հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ Միշուստինը Ալիևին է փոխանցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ջերմ բարեմաղթանքները, ինչպես նաև շնորհավորել ՄԱԿ-ի կլիմայի համաժողովի հաջող անցկացման կապակցությամբ։

«Վլադիմիր Պուտինն անձամբ է փոխանցել ձեզ իր ամենաջերմ բարեմաղթանքները։ Նա խնդրել է շնորհավորել ձեզ այս համաժողովի հաջող անցկացման կապակցությամբ։ Առաջին անգամ է, որ համաժողովն  անցկացվում է Հարավային Կովկասում։ Դա նաև ընդգծում է Ադրբեջանի հատուկ դերը, որը, գիտեմ, շատ բան է արել օրակարգը կազմակերպելու համար»,- ասել է Միշուստինը։

Ալիևն իր հերթին բարեմաղթանքներ և ողջույններ է փոխանցել ՌԴ նախագահին։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով