2024-11-13-0f704ddf-4e01-42b7-9fb2-66f6a36695b6.jpeg

Հոկտեմբերին դեպի Հայաստան ավելի շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են ՌԴ-ից, Վրաստանից, Իրանից

Ընթացիկ տարվա հոկտեմբերին Հայաստան այցելել է 203 հազար 810 զբոսաշրջիկ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 195 հազար 396-ի համեմատ։ Այս տվյալները ֆեյսբուքյան էջում ներկայացրել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։

«Հոկտեմբեր ամսին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են Ռուսաստանից (43%), Վրաստանից (11%) և Իրանից (7%)»,- գրել է նա:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն