Հնդկաստանը հիպերձայնային հրթիռի հաջող փորձարկում է իրականացրել |armenpress.am|

armenpress.am: Հնդկաստանն առաջին անգամ փորձարկել է հեռահար հիպերձայնային հրթիռ:

Ինչպես հայտնել է պաշտպանության նախարար Ռաջնաթ Սինգհը «Ֆեյսբուք »-ի իր էջում, արձակումը հաջողությամբ իրականացվել է Աբդուլ Ղալամ կղզու փորձադաշտից։

«Հնդկաստանը հասել է կարևոր հանգրվանի՝ Օդիշայի ափերի մոտ գտնվող Դոկտոր Աբդուլ Ղալամ կղզուց հեռահար հիպերձայնային հրթիռի հաջող թռիչքային փորձարկում»,- գրել է նախարարը՝ պատմական պահ համարելով հիպերձայնային հրթիռի փորձարկումը, քանի որ, ըստ նրա, այդ  նշանակալի ձեռքբերումը Հնդկաստանին դասել է այնպիսի երկրների շարքում, որոնք ունեն նման կարևոր և առաջադեմ ռազմական տեխնոլոգիաների հնարավորություններ:

Սինգհը շնորհավորել է Պաշտպանական հետազոտությունների և զարգացման կազմակերպությանը (DRDO), Հնդկաստանի զինված ուժերին և արդյունաբերությանն այդ նվաճման համար։ 

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև