2024-11-19-43f60470-3873-4d2f-92be-5f0833f0df25.jpg

Լավրովն ասել է, որ Ռուսաստանը հանդես է գալիս միջուկային պատերազմը կանխելու օգտին |armenpress.am|

armenpress.am: Մոսկվան հանդես է գալիս միջուկային պատերազմի կանխարգելման օգտին, դա ավանդական դիրքորոշում է եղել դեռևս Խորհրդային Միության ժամանակներից։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին ասել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։

«Մենք կողմ ենք, որ միջուկային պատերազմ չլինի: Դեռ խորհրդային տարիներին մենք առաջարկել էինք ԱՄՆ-ին։ Գորբաչովն ու Ռեյգանը միասին հայտարարեցին, որ միջուկային պատերազմում հաղթողներ չեն կարող լինել, և որ այն երբեք չպետք է սանձազերծվի»,- ասել է Լավրովը G20-ի գագաթնաժողովի արդյունքներն ամփոփող ասուլիսում։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն