ՀԲ ներկայացուցիչների հետ քննարկվել են «Նաիրիտ գործարան» ՓԲԸ տարածքում առկա վտանգավոր քիմիական նյութերի կառավարմանն ուղղված հարցեր

ՀԲ ներկայացուցիչների հետ քննարկվել են «Նաիրիտ գործարան» ՓԲԸ տարածքում առկա վտանգավոր քիմիական նյութերի կառավարմանն ուղղված հարցեր

ՆԳՆ ՓԾ տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանն ընդունել է Համաշխարհային բանկի Կենտրոնական Ասիայի և Եվրոպայի տարածաշրջանային տնօրեն Սանջայ Սրիվաստավային և Կլիմայի գծով ավագ մասնագետ Իրինա Ղափլանյանին։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ ՓԾ-ից:

Հանդիպմանը մասնակցում էին ՓԾ տնօրենի տեղակալ Տիգրան Պետրոսյանը, Բնակչության պաշտպանության և աղետների ռիսկի նվազեցման վարչության պետ Գուրգեն Մարտիրոսյանը։

Ողջունելով հյուրերին՝ ՆԳՆ փրկարար ծառայության ղեկավարը բարձր է գնահատել Համաշխարհային բանկի պատրաստակամությունը աջակցելու «Նաիրիտ գործարան» ՓԲԸ տարածքում առկա վտանգավոր քիմիական նյութերի կառավարմանն ուղղված աշխատանքներին։

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Սանջայ Սրիվաստավան կարևորել է Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության ջանքերն ուղղված  «Նաիրիտ գործարան» ՓԲԸ տարածքում առկա խնդիրների կարգավորմանը, այնուհետև անդրադարձ կատարել ստեղծված իրավիճակին և հնարավոր լուծումներին։

Կլիմայի գծով ավագ մասնագետ Իրինա Ղափլանյանը ներկայացրել է Բանկի կողմից իրականացված ուսումնասիրությունների արդյունքները՝ մատնանշելով առաջնահերթությունները։ Մասնավորապես անդրադարձ է կատարվել ուժերի մոբիլիզացման, իրավիճակի փորձագիտական վերլուծության, տեղանքային քարտեզագրման և գույքագրված խնդիրների լուծման նպատակով Ծրագրի շրջանակներում միջգերատեսչական համագործակցության խթանման հարցերին։

Ներքին գործերի նախարարության անունից, որպես աջակցող կառույց, պայմանավորվածություն է ձեռք բերվել բոլոր ուղղություններով համագործակցությունն ակտիվորեն  շարունակել։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն