ԱՄՆ-ն նախապես ծանուցվել է Ուկրաինայի վրա ռուսական բալիստիկ հրթիռային հարձակման մասին |news.am|

news.am: Պենտագոնի մամուլի քարտուղարի տեղակալ Սաբրինա Սինգհը հաստատել է, որ Ռուսաստանը նոյեմբերի 21-ին իսկապես միջին հեռահարության բալիստիկ հրթիռ (IRBM) է արձակել Ուկրաինայի ուղղությամբ: Սինգհի խոսքով՝ այդ հրթիռը հիմնված է «RS-26 Ռուբեժ» միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի ռուսական մոդելի վրա։

«Միացյալ Նահանգները հրթիռի արձակումից կարճ ժամանակ առաջ նախապես ծանուցվել է միջուկային ռիսկի նվազեցման ուղիներով», – ասել է ԱՄՆ պաշտպանության նախարարության խոսնակը:

«Սա մահաբեր զենքի նոր տեսակ է, որ կիրառվել է մարտի դաշտում, ուստի, իհարկե, դա մտահոգիչ է», – ասաց Սինգհը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև