Հայտնի է Հայաստանի ֆուտբոլի հավաքականի մրցակիցը ՈՒԵՖԱ Ազգերի լիգայի փլեյ-օֆֆում

Նոյեմբերի 22-ին ՈՒԵՖԱ-ի շտաբ-բնակարանում՝ շվեյցարական Նիոն քաղաքում, կայացավ ՈՒԵՖԱ Ազգերի լիգայի B/C լիգաների փլեյ-օֆֆի վիճակահանությունը։ C լիգայի 4-րդ խմբում երկրորդ տեղը գրաված Հայաստանի հավաքականը վիճակահանության արդյունքում կհանդիպի B լիգայի իր խմբում երրորդ տեղը զբաղեցրած Վրաստանի ընտրանու հետ։ Այս մասին տեղեկացնում են ՀՖՖ-ից:

2025 թվականի մարտի 20-ին Հայաստանի հավաքականը կհյուրընկալի Վրաստանի հավաքականին, իսկ պատասխան հանդիպումը մրցակցի հարկի տակ կկայանա մարտի 23-ին։ 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով