2024-11-22-6e47117d-f494-45ae-854e-53644c3fa1b4.jpeg

Փոխվարչապետը և «Վիզա»-ի նախագահը քննարկել են ՀՀ-ում կանխիկի կրճատման ուղղությամբ իրականացված աշխատանքների արդյունքները

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է «Վիզա» վճարային համակարգի ընկերության տարածաշրջանային նախագահ Էնդրյու Տորեին:

Փոխվարչապետը հանդիպման սկզբում կարևորել է «Վիզա»-ի գործունեությունը Հայաստանում՝ ընդգծելով մասնավորապես ֆինանսական և թվայնացման ոլորտներում ընկերության հետ փորձի ու գիտելիքի փոխանակման նշանակությունը երկրի համար:

Զրուցակիցները քննարկել են Հայաստանում կանխիկի կրճատման ուղղությամբ իրականացված աշխատանքների արդյունքները, ինչպես նաև անդրադարձել թվայնացմանն ու կիբեռանվտանգությանն առնչվող հարցերի: 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն