2024-11-24-efadfc12-8cb2-4c2b-aad3-862d9bf0c2c5.jpg

Պուտինը վավերացրել է Հարավային Օսիայի հետ ռազմատեխնիկական գործակցության փաստաթուղթը |azatutyun.am|

azatutyun.am: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է դաշնային օրենք, որը վավերացնում է Հարավային Օսիայի ինքնահռչակ հանրապետության հետ ռազմատեխնիկական համագործակցության զարգացման մասին համաձայնագիրը։
Համապատասխան փաստաթուղթը հրապարակվել է պաշտոնական իրավական ակտերի կայքում։

Այս փաստաթուղթը սահմանում է ռազմական արտադրանքի մատակարարման կարգը։

Համաձայնագիրն ստորագրվել է Հարավային Օսիայում անցած տարվա օգոստոսի 23-ին։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն