2024-11-26-bd515a2d-c3f6-4809-aedf-d1ac4b896f7e.jpg

Սպիտակ տունը հաստատել է, որ Բայդենը ներկա կգտնվի Թրամփի երդմնակալությանը |armenpress.am|

armenpress.am: ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և առաջին տիկին Ջիլ Բայդենը կմասնակցեն ընտրված նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությանը։ Այս մասին հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով Սպիտակ տան ներկայացուցչին։

«Նախագահը խոստացել էր, որ կմասնակցի երդմնակալությանը, անկախ նրանից, թե ով կհաղթի ընտրություններում։ Նա և առաջին տիկինը պատրաստվում են հարգել այդ խոստումը և մասնակցել երդմնակալությանը», – ասել է Սպիտակ տան մամուլի քարտուղարի ավագ տեղակալ Էնդրյու Բեյթսը։ 

Նոյեմբերի 5-ին կայացած նախագահական ընտրություններում հաղթանակ տարած Դոնալդ Թրամփի երդմնակալությունը տեղի կունենա 2025 թ. հունվարի 20-ին։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն