armenpress.am։ ԱՄՆ-ը Թուրքիայի ռազմակայաններն օգտագործում Է սոսկ Անկարայի թույլտվությամբ: Պենտագոնում այսպես են արձագանքել երկրի ռազմակայաններից ամերիկացի զինվորականներին դուրս բերելու Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի սպառնալիքին, հաղորդում Է ՏԱՍՍ-ը:
Միացյալ Նահանգների ռազմական գերատեսչությունում նշել են, որ Թուրքիայում ԱՄՆ-ի ուժերի կարգավիճակը դիտում են որպես «ՆԱՏՕ-ի գծով համագործակցության եւ ռազմավարական գործընկերոջն ու դաշնակցին պաշտպանելու բազմամյա հանձնառության խորհրդանիշ»: Նաեւ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունը ձգտում Է պահպանել այդ հարաբերությունները՝ «Թուրքիային կոչ անելով կառուցողական քաղաքականություն վարելու տարաձայնությունների հարցում», հավելել Է Պենտագոնի ներկայացուցիչը:
Դեկտեմբերի 15-ին Էրդողանը հայտարարել Է, որ Վաշինգտոնի կողմից հանրապետության նկատմամբ պատժամիջոցներ սահմանվելու դեպքում Անկարան կարող Է ԱՄՆ-ի համար փակել Ինջիռլիքի ավիաբազան , որտեղ պահվում են ամերիկյան B61 միջուկային ռումբեր, եւ Քյուրեջիք ռազմակայանը, որը Եվրոպայում ՆԱՏՕ-ի հակահրթիռային պաշտպանության համակարգի բաղկացուցիչ մասն Է: