ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Ալբանիային Անկախության օրվա առթիվ

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունն Անկախության օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Ալբանիայի կառավարությանն ու ժողովրդին։

Այս մասին նշված է ՀՀ ԱԳ նախարարության X-ի միկրոբլոգում կատարված գրառման մեջ։

«Շնորհավորում ենք Ալբանիայի Հանրապետության կառավարությանն ու ժողովրդին՝ Անկախության օրվա կապակցությամբ։ 

Հիմնվելով մեր դրական քննարկումների և դինամիկայի վրա՝ մենք ակնկալում ենք խթանել և զարգացնել մեր համագործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում», – ասված է գերատեսչության գրառման մեջ:

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով