2024-12-02-a8e382d7-6ced-4fc7-98c9-50c527fe110a.jpeg

Էնթոնի Բլինքենն ու Հաքան Ֆիդանը քննարկել են Սիրիայում արագ զարգացող իրավիճակը

Հեռախոսազրույց են ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը և Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը: Այս մասին հայտնում են ԱՄՆ պետքարտուղարությունից:

Նշվում է, որ կողմերը քննարկել են Սիրիայում արագ զարգացող իրավիճակը:

«Պետքարտուղար Բլինքենը և ԱԳ նախարար Ֆիդանը քննարկել են դեէսկալացիայի անհրաժեշտությունը և Հալեպում ու այլ վայրերում քաղաքացիական բնակչության և ենթակառուցվածքների պաշտպանությունը»,- ասվում է ամերիկյան կողմի հաղորդագրությունում;

ԱՄՆ պետքարտուղարությունից հայտնում են նաև, որ Բլինքենն ու Ֆիդանը քննարկել են նաև Գազայում շարունակական հումանիտար ջանքերը, պատերազմին վերջ տալու և բոլոր գերիների ազատ արձակումն ապահովելու անհրաժեշտությունը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն