Նիդերլանդները հավատարիմ է աջակցելու Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումներին. դեսպանը՝ ՀՀ վարչապետի հետ հանդիպումից հետո

Ուրախ էի հանդիպել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Այս մասին սոցցանցի իր էջում գրել է Նիդերլանդների դեսպան Մարիկե Հարիետ Մոնրոյ-Վինթերը:
 
«Հանդիպման ընթացքում վերահաստատել ենք մեր երկրների միջև սերտ փոխգործակցության խորացման, այդ թվում՝ գյուղատնտեսության, ջրային ռեսուրսների կառավարման և այլ ոլորտներում երկկողմ համագործակցության ընդլայնման հնարավորությունները:
 
Նիդերլանդները հավատարիմ է մնում աջակցելու Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումներին ու երկրում օրենքի գերակայության հաստատմանը։
 
Կարևորել ենք Նիդերլանդների ու Հայաստանի միջև առկա ակտիվ քաղաքական երկխոսությունը»,- ասված է գրառման մեջ:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով