Մեր իշխանության դիրքորոշումը չի փոխվել. Թուրքիայում ԱՄՆ դեսպանատուն |ermenihaber.am|

ermenihaber.am: Թուրքիայում ԱՄՆ դեսպանատունն անդրադարձել է դեկտեմբերի 12-ին ԱՄՆ Սենատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունմանը:

Դեսպանատան մամուլի խոսնակը թուրքական պետական «Anadolu» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում նշել է, որ ամերիկյան իշխանության դիրքորոշումն այդ բանաձևի ընդունումից հետո փոփոխություն չի կրել:

«Իշխանության դիրքորոշումը չի փոխվել: Մեր տեսակետներն արտացոլվել են անցած ապրիլին նախագահի (Դոնալդ Թրամփի) կատարած վերջին հայտարարության մեջ»,-ասել է խոսնակը:

Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ապրիլի 24-ին ունեցած ելույթում 1915թ. հայերի նկատմամբ իրականացված ոճրագործությունները բնութագրելու համար օգտագործել էր ոչ թե ցեղասպանություն եզրույթը, այլ հայերեն որակել «Մեծ եղեռն»:

 

 

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն