Հարավային Կորեայի իշխող կուսակցության առաջնորդը խոստացել է կանխել նախագահի իմփիչմենթը |shantnews.am|

shantnews.am: Հարավային Կորեայի իշխող «Քաղաքացիական ուժ» կուսակցության առաջնորդ Հան Դոնգ Հունը խոստացել է ջանքեր գործադրել, որպեսզի Կորեայի Հանրապետության նախագահ Յուն Սեոկ Յոլին իմփիչմենթի ենթարկելու միջնորդությունը չհաստատվի խորհրդարանում քվեարկությունից հետո:

«Որպես կուսակցության նախագահ՝ ես պատրաստվում եմ ջանքեր գործադրել, որպեսզի իմպիչմենտը չհաստատվի, որպեսզի քաղաքացիներին և մեր կողմնակիցներին չնախապատրաստված քաոսի պատճառով վնաս չհասցվի»,-մեջբերում է Yonhap լրատվական գործակալությունը Հան Դոնգ Հունի խոսքերը:

Այն ընդգծում է, որ սա առաջին անգամն է, որ «Քաղաքացիական ուժի» առաջնորդը հրապարակայնորեն հստակ արտահայտվում է այս թեմայով։

«Սա ամենևին չի նշանակում, որ ես արդարացնում եմ հակասահմանադրական ռազմական դրություն մտցնելու նախագահի որոշումը։ Ռազմական դրության հենց սկզբից ես կիսում էի ժողովրդի զայրույթն այս իրավիճակի վերաբերյալ»,- ասել է քաղաքական գործիչը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով