Արցախի Ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովը քննարկել է ֆինանսների նախարարի ներկայացրած օրինագիծը

Դեկտեմբերի 18-ին Արամ Գրիգորյանի նախագահությամբ տեղի է ունեցել Արցախի ԱԺ ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նիստը:

Ֆինանսների նախարար Արթուր Հարությունյանը հանձնաժողովի քննարկմանն է ներկայացրել ««Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը:

Օրենքների նախագծերի փաթեթով առաջարկվում է նվազագույն ամսական աշխատավարձը 55000 ՀՀ դրամից բարձրացնել 68000ՀՀ դրամ՝ միաժամանակ բարձրացնելով նաև գործավարձով և ժամավճարով վարձատրվող աշխատակիցների համար ժամային տարիֆային դրույքի նվազագույն չափերը:

Պատգամավորները նախարարին են առաջադրել նվազագույն աշխատավարձի հաշվարկման չափորոշիչներին, աշխատանքի գնահատման արդյունքում տրվող հավելավճարներին վերաբերող հարցեր:

Հանձնաժողովը քննարկել և դրական եզրակացություն է տվել նախագծին:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով