Ադրբեջանն ու Հայաստանը պատմական հնարավորություն ունեն շրջելու առճակատման էջն ու կառուցելու բարիդրացիական հարաբերություններ. Բայրամով |1lurer.am|

1lurer.am: ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստի շրջանակում Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարություն է արել, որում նշում է, որ Ադրբեջանն ու Հայաստանը պատմական հնարավորություն ունեն շրջելու առճակատման էջն ու կառուցելու բարիդրացիական հարաբերություններ:

«Բոլոր ջանքերը պետք է ուղղված լինեն ինքնիշխանության և տարածքային ամբողջականության փոխադարձ հարգանքի վրա հիմնված հարաբերությունների կարգավորման գործընթացի ավարտին։ Ադրբեջանի վճռականությունն այս հարցում մնում է անփոփոխ, և մենք Հայաստանից ակնկալում ենք քաղաքական կամք ու պատասխանատվություն»,- հայտարարել է Բայրամովը:

Ադրբեջանի ԱԳ նախարարը նաև ընդգծել է, որ միջազգային հանրությունը, այդ թվում՝ ԵԱՀԿ-ն, պատասխանատու են ընթացիկ գործընթացին չվնասելու, ինչպես նաև «սադրանքներից և գործողություններից զերծ մնալու համար, որոնքհանգեցնում են լարվածության սրմանը»:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով