Նիկոլ Փաշինյանը մեկնում է Սանկտ Պետերբուրգ. պատվիրակության կազմում ընդգրկված է 28 մարդ |news.am|

news.am: Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին եւ ԱՊՀ մասնակից պետությունների ոչ պաշտոնական գագաթաժողովին մասնակցելու նպատակով դեկտեմբերի 20-ին Սանկտ պետերբուրգ կմեկնի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը:

Պատվիրակության կազմում 28 մարդ է, որից 6-ը լրագրողները, 6-ը՝ անվտանգության աշխատակիցներ:

Պատվիրակության կազմում են, մասնավորապես, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը, ՌԴ-ում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը, Էկոնոմիկայի փոխնախարար Վարոս Սիմոնյանը, Աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Սմբատ Սաիյանը, ՊԵԿ-ի փոխնախագահ Միքայել Փաշայանը:

Բացի այդ, Եվրասիական տնտեսական խորհրդի հանձնաժողովի նիստին մասնակցելու նպատակով դեկտեմբերի 18-20-ը Սանկտ Պետերբուրգ կգործուղվի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գլխավորած պատվիրակությունը:

Գործուղման մեջ գտնվելու ժամանակահատվածում ՀՀ վարչապետի պարտականությունները կկատարի փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:

 

 

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն