Ռուսաստանն ԱՄՆ-ի հետ պատերազմ չի ուզում․ Լավրով |shantnews.am|

shantnews.am: Ռուսաստանի Դաշնությունը չի մտածում ԱՄՆ-ի հետ պատերազմի մասին, նման պատերազմը կարող է միջուկային բնույթ ունենալ, Մոսկվայի համար գլխավորը դրանից խուսափելն է, ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։

«Մենք չենք մտածում ԱՄՆ-ի հետ պատերազմի մասին, որը կարող է միջուկային բնույթ ունենալ։ Մեր ռազմական դոկտրինում ասվում է, որ ամենակարևորը միջուկային պատերազմից խուսափելն է», – ասել է նախարարը լրագրող Թակեր Կառլսոնին տված հարցազրույցում:

Նա նշել է, որ 2022 թվականի հունվարին Ռուսաստանի Դաշնությունը նախաձեռնել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հինգ մշտական ​​անդամների (Ռուսաստան, Չինաստան , ԱՄՆ, Ֆրանսիա , Մեծ Բրիտանիա) ղեկավարների համատեղ հայտարարությունը, որում ասվում է, որ այդ երկրներն ամեն ինչ անելու են առճակատումից խուսափելու համար։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն