Կալիֆոռնիայում խոշոր անտառային հրդեհ է բռնկվել |tert.am|

tert.am: Կալիֆոռնիայի Մալիբու քաղաքից ոչ հեռու խոշոր անտառային հրդեհ է բռնկվել, մերձակա շրջանների բնակիչներին տարհանում են:

Այս մասին հաղորդում է  CBS News հեռուստաալիքը ՝ վկայակոչելով հրշեջներին և տեղական իշխանություններին:

«Խոշոր անտառային հրդեհ է բռնկվել Մալիբուի կիրճում, բնակիչներին տարհանում են», – նշում Է հեռուստաալիքը:

Նշվում է, որ հրդեհն ընդգրկել է ավելի քան 750 հեկտար տարածք, ականատեսներն ու հրշեջները նշում են, որ որոշ տներ արդեն ոչնչացվել են կրակով: Կրակը մարելու համար ներգրավվել է ավիացիա ։ 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն