Երևանից դեպի Բաքու թռիչք է իրականացվել․ «Զվարթնոց» օդանավակայանի մամուլի խոսնակ |factor.am|

factor.am: Այսօր Երևանից դեպի Բաքու թռիչք է իրականացվել, այդ մասին տեղեկանում ենք flightradar կայքից։

Ըստ կայքում հրապարակված տեղեկության՝ «Զվարթնոց» օդանավակայանից դեպքի Բաքու մեկնող ինքնաթիռը դեռ վայրէջք չի կատարել։ «Զվարթնոց» օդանավակայանի մամուլի խոսնակ Լուսինե Մողրովյանը Factor.am-ի հետ զրույցում հաստատեց, որ թռիչք եղել է՝ նշելով, որ միջազգային կազմակերպության կողմից պատվիրված չարտերային չվերթ է։

«Նմանատիպ չվերթներ տարբեր կազմակերպությունների կողմից տարբեր ժամանակներում Բաքվից- Երևան և հակառակ ուղղություններով իրականացվել են»,- փոխանցեց նա՝ չմանրամասնելով, թե քանի նման չվերթ է իրականցվել։

«Զվարթնոց»-ից նաև չնշեցին, թե որ միջազգային կազմակերպությունն է Բաքու- Երևան և Երևան- Բաքու չարտերային չվերթներ իրականացրել։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն