2020-ին կրկնապատկվելու է ռազմաարդյունաբերական համալիրին հատկացվող գումարների չափը. Հակոբ Արշակյան |news.am|

news.am: Այս տարի տնտեսումների հաշվին շուրջ 1 մլրդ դրամ հավելյալ հատկացվել է ռազմաարդյունաբերական համալիրին նոր մշակումներ, նոր նախագծեր մշակելու նկատակով, եւ այդ գումարն արդեն իրացրել ենք: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 18-ին, իր տարեվերջյան ամփոփիչ ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը:

Նրա խոսքով, 2020-ին արդեն հայտարարել են, որ կրկնապատկվելու է ռազմաարդյունաբերական համալիրին հատկացվող գումարների չափը:

«Երեք ռազմավարություններ են մշակվել՝ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության զարգացման, թթվայնացման եւ ռազմաարդյունաբերական համալիրի զարգացման, որոնք արդեն հանրային քննարկման են դրված»:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով