2024-12-12-229fef86-a1aa-42bf-9c5e-fc34c76a884a.jpg

Փաշինյանը Եվրոպայի խորհրդի քարտուղարի հետ քննարկել է խաղաղության պայմանագիրը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Ալեն Բերսեի հետ, հայտնում է վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը։

«Զրուցակիցները քննարկել են Հայաստան-ԵԽ գործընկերությանը, ինչպես նաև տարածաշրջանային կայունությանը վերաբերող հարցեր»,- տեղեկացրել է Բաղդասարյանը։

Հեռախոսազրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ քննարկումների ընթացքին:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն