factor.am: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը չի նախատեսում դեկտեմբերի 13-ին հանդիպել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում է ՏԱՍՍ-ը։
«Այսօր առանձին հանդիպում չի նախատեսվում»,- ասել է Պեսկովը։
Նշենք, որ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է ՌԴ։
Մոսկվայում ՀՀ վարչապետի նախագահությամբ տեղի է ունենալու Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստը։