ԱԺ նախագահի պարտականությունները ժամանակավորապես կկատարի Ռուբինյանը. ԱԺ նախագահ Սիմոնյանը պաշտոնական այցով կգտնվի Հնդկաստանում

ԱԺ նախագահի պարտականությունները ժամանակավորապես կկատարի Ռուբինյանը. ԱԺ նախագահ Սիմոնյանը պաշտոնական այցով կգտնվի Հնդկաստանում

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի որոշմամբ՝ դեկտեմբերի 16-20-ը ներառյալ ԱԺ նախագահի պարտականությունները ժամանակավորապես կկատարի ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը։ Ըստ սահմանված կարգի՝ այս ժամանակահատվածում Ազգային ժողովի նախագահի պարտականությունների կատարումը վստահված է Ռուբեն Ռուբինյանին՝ ԱԺ աշխատանքների շարունակականությունը ապահովելու համար։

ԱԺ նախագահի կարգադրությունը ստորագրվել է 2024 թվականի դեկտեմբերի 12-ին։

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը պաշտոնական այցով դեկտեմբերի 15-20-ը կգտնվի Հնդկաստանում։ 

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն