Հարավային Կորեայի ընդդիմությունն իմփիչմենթի ենթարկեց նախագահին |azatutyun.am|

azatutyun.am: Հարավային Կորեայի ընդդիմությունն իմփիչմենթի ենթարկեց նախագահ Յուն Սեոկ Յոլին՝ պատճառն անցած շաբաթ ռազմական դրություն մտցնելու նրա փորձն էր, հաղորդում է Reuters-ը։

Նախօրեին հաղորդվեց, որ Հարավային Կորեայի խորհրդարանական հիմնական ընդդիմադիր Դեմոկրատական կուսակցությունը և հինգ փոքր ընդդիմադիր կուսակցությունները դարձյալ նախագահին իմպիչմենթի ենթարկելու գործընթաց են սկսել՝ նոր համատեղ նախագիծ ներկայացնելով։

Նախագիծը խորհրդարանը քննարկեց ուրբաթ օրը, իսկ քվեարկությունն այսօր էր։

Դեկտեմբերի 3-ին Յունի կարճատև ռազմական դրության հռչակումը քաղաքական քաոսի և մեծ բողոքի ալիք էր բարձրացրել՝ նրա հրաժարականի պահանջով։ Ռազմական դրությունը տևեց ընդամենը վեց ժամ, քանի որ Յունը ստիպված եղավ չեղարկել որոշումը, երբ Ազգային ժողովը միաձայն դեմ քվեարկեց:

Դեմոկրատական կուսակցությունը պնդում է, որ Յունի հրամանագիրը՝ հեղաշրջման փորձ էր: Յունը պաշտպանել է իր հրամանագիրը՝ հերքելով հեղաշրջման մեղադրանքները:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով