2024-12-14-b2832825-786e-460a-93ce-22a8a866e099.jpg

Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է Միխեիլ Ղավելաշվիլուն Վրաստանի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը X-ի իր էջում շնորհավորել է Միխեիլ Ղավելաշվիլուն Վրաստանի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ։

«Իմ ամենաանկեղծ շնորհավորանքները Միխեիլ Ղավելաշվիլուն Վրաստանի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ: Հայտնում եմ իմ ամբողջական աջակցությունն ու պատրաստակամությունը սերտորեն աշխատելու՝ ի շահ հայ-վրացական ավանդական եղբայրական հարաբերությունների։
Նախագահին մաղթելում եմ ամենայն հաջողություն իր հետագա գործունեությունում», – նշված է շնորհավորական ուղերձում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն