Զուրաբիշվիլին չի ճանաչում նախագահական ընտրությունների օրինականությունը |azatutyun.am|

azatutyun.am: Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին վերահաստատել է՝ որ չի ճանաչում երեկվա նախագահական ընտրությունների օրինականությունը։

«Ոչ ոք ոչ մեկին չի ընտրել. ոչինչ չի եղել»,- ասել է նա՝ դիմելով նախագահական նստավայր իրեն աջակցություն հայտնելու համար եկած քաղաքացիներին։

Ավելի վաղ X սոցիալական ցանցում նախագահը ընտրական գործընթացն անվանել էր «ժողովրդավարության ծաղր»։ Միաժամանակ նա վստահություն է հայտնել, որ տեղի ունեցածը չի խանգարի Վրաստանին գնալ եվրոպական ճանապարհով։

Նախագահը նաև հիշեցրել է, որ ուղիղ մեկ տարի առաջ երկիրը ստացավ Եվրամիությանն անդամակցելու թեկնածուի կարգավիճակ, իսկ 2023 թվականի դեկտեմբերի 14-ը պատմության մեջ մտավ որպես «համաձայնության, ժողովրդական ուրախության և մեծ հույզերի օր»։

«Մեկ տարվա ընթացքում կառավարող մեկ կուսակցությունը ոչնչացրեց այս ոսկե հնարավորությունը և կառուցեց ռեպրեսիվ ավտորիտար ռեժիմ»,- գրել է Զուրաբիշվիլին։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով