2024-12-17-d606aa5d-eec1-41c4-8d38-5aa548be1e5c.jpeg

Ֆրանսիան 12 տարի անց վերականգնում է դիվանագիտական կապերը Սիրիայի հետ |1lurer.am|

1lurer.am: Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունը որոշել է չորս դիվանագետ ուղարկել Սիրիա: Այսօր առավոտյան դիվանագիտական առաքելությունը ժամանել է Դամասկոս՝ կապեր հաստատելու Սիրիայի նոր իշխանությունների հետ:

Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան Նոել Բարոն նշել է, որ դիվանագիտական շփումների նպատակն է Սիրիայում Ֆրանսիայի ազդեցության վերադարձը և բնակչության մարդասիրական կարիքների գնահատումը:

Սիրիայի նոր իշխանությունների հետ հարաբերությունների կարգավորումը քննարկում են նաև Մեծ Բրիտանիան և Գերմանիան։

Ֆրանսիան Սիրիայի հետ դիվանագիտական հարաբերությունները խզել էր 2012 թվականին՝ արաբական հանրապետությունում քաղաքացիական պատերազմի սկսվելուց մեկ տարի անց, և անվտանգության նկատառումներով փակել էր Դամասկոսում իր դեսպանությունը: 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն