ԱՄՆ գործող վարչակազմը մինչև պաշտոնավարման ավարտը կաշխատի հայ-ադրբեջանական կարգավորման ուղղությամբ. Պետդեպ |civilnet.am|

civilnet.am: Միացյալ Նահանգների գործող վարչակազմը մինչև իր պաշտոնավարման վերջին օրը կշարունակի աշխատել Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացի ուղղությամբ։ Այդ մասին դեկտեմբերի 19-ին կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակի տեղակալ Վեդանտ Պատելը։

«Այդ հարցը շարունակում է կենսական նշանակություն ունեցող ուղղություն մնալ այս վարչակազմի և պետքարտուղարի համար, և մենք կշարունակենք աշխատել դրա վրա մինչև մեր պաշտոնավարման վերջին օրը»,- ասել է նա:

Հարցին, թե ԱՄՆ-ն հիասթափված չէ՞, որ հայ-ադրբեջանական կարգավորման գործում Վաշինգտոնի գործադրած ջանքերն արդյունք չեն տվել, Պատելը պատասխանել է. «Մենք փորձում ենք չկենտրոնանալ հիասթափությունների վրա և պարզապես շարունակում ենք աշխատանքը»:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն