«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանը կընդարձակվի |shantnews.am|

shantnews.am: Երևանի ավագանին հավանություն տվեց 2019 թվականի հոկտեմբերի 3-ին Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի ու «Ջոն և Սոսի Բալյան հիմնադրամի» միջև կնքված համագործակցության պայմանագրին:

Ըստ այդ պայմանագրի` «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանը կընդարձակվի նոր ժամանակակից մասնաշենքի կառուցման միջոցով:

«Ջոն և Սոսի Բալյան հիմնադրամը» մտադիր է նվիրաբերություն կատարել ծրագրի իրականացման համար հետևյալ պայմաններով. թանգարանի ծրագրի համար հատկացված գումարի չափը չպետք է գերազանցի 1 միլիոն 650 հազար ԱՄՆ դոլարին համարժեք գումար: Ընդ որում` մոտ 1 միլիոն 300 հազար ԱՄՆ դոլարին համարժեք գումարը կուղղվի շինարարությանը, իսկ 350 000 ԱՄՆ դոլարը՝ ծառայությունների կազմակերպմանն ու հագեցվածությանը (ճարտարապետական դիզայն, AR/VR ցուցասրահ, ծրագրի կառավարում և այլ չնախատեսված ծախսեր):

«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի ընդարձակումը նոր ժամանակակից մասնաշենքի կառուցման միջոցով կկատարվի ոչ պակաս 3000 քմ մակերեսով հողամասի վրա:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով