2024-12-25-005bbfd3-8c90-473f-aab3-ee2c77d0603a.jpg

Կրեմլն ակնկալում է, որ Փաշինյանը տեսակապի միջոցով կմասնակցի ԵԱՏՄ բարձրագույն տնտեսական խորհրդի նիստին

Կրեմլն ակնկալում է, որ Նիկոլ Փաշինյանը, որը չի կարողացել ժամանել Սանկտ Պետերբուրգ՝ ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովին՝ Covid-ի դրական թեստի պատճառով, դեկտեմբերի 26-ին տեսակապի միջոցով կմասնակցի ԵԱՏՄ բարձրագույն տնտեսական խորհրդի նիստին։ 

Ինչպես հայտնում է «ՏԱՍՍ»-ը, այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Սա շատ կարևոր է, դուք գիտեք, որ Հայաստանը կազմակերպության շատ կարևոր մասնակից է»,- նշել է Պեսկովը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն