2025-01-01-c34df5e5-01af-4302-9e3e-40f59836e2dc.jpeg

Այսօրվանից երթուղի դուրս եկան 171 նոր ավտոբուսները․ Տիգրան Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգան Ավինյանն ինստագրամյան իր էջում տեսանյութ է հրապարակել՝ կից տեղեկացնելով, որ երթուղի են դուրս եկել 171 նոր ավտոբուսները։

«Սիրելի՛ երևանցիներ, մեր առաջնահերթություններից է ունենալ մարդկանց համար ապահով և մշտապես բարելավվող տրանսպորտային համակարգ։ Այսօրվանից երթուղի դուրս եկան 171 նոր ավտոբուսները։ Սա կարևոր քայլ է մեր քաղաքի տրանսպորտային համակարգի բարելավման և քաղաքացիների համար ավելի ապահով ու որակյալ ծառայություններ մատուցելու ուղղությամբ»,- տեսանյութին կից՝ գրել է նա։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն