2025-01-02-59ae5bc8-e083-4f58-9c82-b04910470c89.jpg

Ղազախստանում թմրանյութերի շրջանառության համար պատիժը կխստացվի, ընդհուպ՝ ցմահ ազատազրկմամբ |tert.am|

tert.am: Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը օրենք է ստորագրել թմրամիջոցների, հոգեմետ նյութերի, դրանց նմանօրինակների, պրեկուրսորների և հզոր նյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի մասին։ Այս մասին հայտնում է Tengrinews.kz-ը՝ վկայակոչելով երկրի ղեկավարի մամուլի ծառայությանը։

Օրենքը խստացնում է քրեական պատասխանատվությունը թմրամիջոցների արտադրության, ինչպես նաև պաշտոնատար անձանց մասնակցությամբ թմրամիջոցների արտադրության, վերամշակման և արտադրության համար:

Այժմ վերոնշյալ հանցագործությունների համար մեղավորները կարող են դատապարտվել ազատազրկման՝ 15-20 տարի ժամկետով կամ ցմահ ազատազրկման՝ գույքի բռնագրավմամբ։ 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն