Հրդեհի հետևանքով կա երկու տուժած

Հրդեհի հետևանքով կա երկու տուժած

Բագրատաշենի անցակետում գտնվող պահեստում բռնկված հրդեհի հետևանքով կա երկու տուժած։ Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։

Նշվում է, որ հրդեհը ժամը 14:24-ին մեկուսացվել է: Այս պահին հրդեհը մարելու մասին տեղեկություն չկա:

Պահեստում բռնկված հրդեհի կադրերը՝ այստեղ:

Ավելի վաղ հայտնել էինք, որ հունվարի 3-ին՝ ժամը 12։43-ին, Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Բագրատաշենի անցակետում գտնվող պահեստում։

Ըստ նախնական տվյալների՝ պահեստում այրվել է պիրատեխնիկա։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն