2025-01-05-adbba9bb-b491-45b9-9bb9-474f56328467.webp

Առաջիկա գիշերը և առավոտյան հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն՝ պայմանավորված ցիկլոնի անցմամբ

Հյուսիս-արևմուտքից ցիկլոնի անցմամբ պայմանավորված, այսօր ուշ երեկոյան առանձին շրջաններում, առաջիկա գիշերը և առավոտյան հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն, լեռնային առանձին շրջաններում նաև բուք, ճանապարհներին մերկասառույց: Այս մասին հայտնում են ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից։
Վաղը ցերեկվանից սկսած տեղումները կդադարեն և առաջիկա 5 օրերին հանրապետության ողջ տարածքում կհաստատվի առանց տեղումների եղանակ:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն