Պենտագոնի ղեկավարը դեռ չգիտի, թե որքանով է լուրջ Էրդողանի հայտարարությունը «Ինջիրլիք» ամերիկյան բազան փակելու վերաբերյալ |tert.am|

tert.am։ ԱՄՆ ռազմական գերատեսչության ղեկավար Մարկ Էսպերը դեռ չի կարող ասել, որքանով է լուրջ տրամադրված Թուրքիայի կառավարությունը «Ինջիրլիք» ամերիկյան բազան փակելու հարցում: Այս մասին նա հայտնել է լրագրողներին` հավելելով, որ թեմայի շուրջ կզրուցի թուրքական կողմի իր գործընկերոջ հետ: Փոխանցում է TACC գործակալությունը:

«Նախկինում ինձ այդ մասին ոչինչ չեն ասել: Այդ մասին իմացել եմ միայն լրատվամիջոցներից: Այնպես որ թուրքական պաշտպանական գերատեսչությունից իմ գործընկերոջ հետ թեմայի շուրջ պետք է խոսեմ, որպեսզի հասկանամ, թե նրանք իրականում ինչ նկատի ունեն և որքանով են լրջորեն տրամադրված»,- ասել է Էսպերը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն