Թրամփը կհայտարարի Աֆղանստանում ամերիկյան զինվորականների թվի կրճատման մասին․ Լինդսի Գրեմ |news.am|

news.am: Թրամփն այս շաբաթ կհայտարարի Աֆղանստանում ամերիկյան զինվորականների քանակի կրճատման մասին ինչը կարող է սկսվել մինչեւ տարվա վերջը։ Այդ մասին Քաբուլում հայտարարել է սենատոր Լինդսի Գրեմը, հաղորդում է AP-ը։

Նրա խոսքերով, նախագահը կարող է կրճատել զինվորականների թիվը՝ հասցնելով մինչեւ 8600 մարդու՝ ներկայիս 12․000-ի փոխարեն։ Դրա հետ մեկտեղ Գրեմը դեմ է հանդես եկել ԱՄՆ զորքերի լրիվ դուրսբերմանը։

Ըստ նրա՝ Աֆղանստանից Ամերիկայի դուրս գալը պետք է «հիմնվի պայմանների վրա», եւ թալիբները պետք է հավատարիմ մնան խաղաղ բանակցությունների ժամանակ տրված իրենց խոստումներին։

ԱՄՆ-ի եւ թալիբների միջեւ խաղաղ բանակցությունները վերսկսվել են անցած շաբաթ, բայց «ընդհատվել են» չորեքշաբթի Քաբուլից հյուսիս տեղակայված Բագրամ ավիաբազայի մոտ կայացած հարձակումից հետո։

Հարձակման հետեւանքով զոհվել էր երկու աֆղանցի, վիրավորվել էր 70 մարդ, որոնց թվում՝ նաեւ ամերիկյան հինգ զինվոր։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն