16 զոհ, 153 հազար տեղահանված Կալիֆորնիայում հրդեհների հետևանքով |azatutyun.am|

azatutyun.am: Կալիֆորնիայում անտառային հրդեհների հետևանքով զոհերի թիվը հասել է 16-ի, հաղորդում է CNN-ը։ Արյվել է մոտ 154․9 քառակուսի կիլոմետր տարածք։ Տարհանված մարդկանց թիվը հասել է 153 հազարի։

Ներկայումս Լոս Անջելեսի տարածքում շարունակում են 6 խոշոր հրդեհներ մոլեգնել։

Հրշեջները հայտարարել են, որ կարողացել են երկու ամենախոշորները մասնակի տեղանյացնել և վերահսկողության տակ վերցնել Ալտադինա և Փասիֆիկ Փալիսեյդս շրջաններում։

Օդերևութաբանական ծառայությունը հայտնել է, որ քամու արագությունն այս օրերին պիտի նվազի, ինչը փոքր-ինչ կհեշտացնի հրշեջների աշխատանքը։

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն ասել է, որ տեղի ունեցողն իրեն պատերազմի տեսարան է հիշեցնում։ Նա խոստացել է, որ դաշնային կառավարությունը 6 ամսվա ընթացքում կփոխհատուցի կորուստները։

Լուսանկարը՝ Շենոն Սթեփլթոնի/Reuters/Կալիֆորնիա/2025․11․01

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև