Անտոնիու Կոշտան հայտնել է ՀՀ-ի հետ գործընկերությունն ամրապնդելու ԵՄ հանձնառության մասին |factor.am|

factor.am: Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան հայտնել է Հայաստանի հետ գործընկերությունը ամրապնդելու՝ ԵՄ հանձնառության ու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ տեղի ունեցած հեռախոսազրույցի մասին։ Այս մասին եվրոպացի դիվանագետը հայտնել է X-ի իր միկրոբլոգում գրառմամբ։

«Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսազրույցում քննարկել ենք ԵՄ-Հայաստան հարաբերությունների դրական դինամիկան։ Ես հայտնեցի ԵՄ հանձնառությունը՝ ամրապնդելու ընդհանուր արժեքների վրա հիմնված մեր գործընկերությունը և խորացնելու համագործակցությունը բոլոր ոլորտներում՝ անվտանգություն, տնտեսություն, մարդկանց միջև շփումներ, ժողովրդավարական ինստիտուտներ», – գրել է Կոշտան։ Նա հավելել է, որ անհամբերությամբ սպասում է անձամբ հանդիպել ՀՀ վարչապետի հետ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով