ՀԱՊԿ-ը՝ Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության փաստաթղթի ստորագրման մասին|factor.am|

factor.am: Հայաստանի և ԱՄՆ-ի միջև ռազմավարական գործընկերության բնույթին ու հեռանկարներին գնահատական տալու համար անհրաժեշտ է ծանոթանալ համապատասխան փաստաթղթերին։ Այս մասին NEWS.ru-ին հայտնել են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) քարտուղարությունից։ Նշվում է, որ, ընդհանուր առմամբ, Վաշինգտոնի հետ նման գործընկերության ստեղծումը Հաայաստանի ինքնիշխան իրավունքն է երկկողմ հարաբերությունների զարգացման շրջանակում։

«Սակայն երկու կողմերին այստեղ կարևոր է ելնել հավասար և անբաժանելի անվտանգության սկզբունքից, այն է՝ այդ գործընկերությունը չպետք է անվտանգության սպառնալիքներ ստեղծի այլ պետությունների և միջազգային ասոցիացիաների համար»,- ասել են ՀԱՊԿ Քարտուղարությունից։

Հավելենք, որ այսօր Վաշինգտոնում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը կտորագրեն Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև ռազմավարական գործընկերության մասին փաստաթուղթ։ 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով