armtimes.com: Այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային հանդիպում ունեցավ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հետ:
Հանդիպման ժամանակ քննարկվեցին մի շարք հարցեր:
Վարչապետը մասնավորապես հետաքրքրվեց, թե արդյո՞ք մինչեւ 18 տարեկանների հիվանդանոցային ծառայությունների ամբողջ բուժօգնությունը պետբյուջեն է վճարում, ինչին ի պատասխան Թորոսյանն ասաց, որ 7-18 տարեկանների բուժումը հիվանդանոցներում ոչ բոլոր ժամերին կլինի անվճար:
Անդրադառնալով թղթային ուղեգրերին, նախարարն ասաց, որ շուտով այն հանվելու է եւ ամբողջ համակարգը էլեկտրոնային է դառնալու:
Վարչապետն արձանագրեց, որ ավելի քան 40 մլն դոլարի չափով ավելացվել է առողջապահության ոլորտի ֆինանսավորումը: