Ծառայողական քննություն է սկսվել Յուրա Իվանյանի նկատմամբ

Քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը մեր հարցմանն ի պատասխան տեղեկացրեց, որ Ամուլսարի գործով քննչական խմբի ղեկավար Յուրա Իվանյանի նկատմամբ ծառայողական քննություն է սկսվել:

Հիշեցնենք, որ սույն թվականի օգոստոսի 29-ին հրապարակել էինք հետաքննություն, որով պարզ էր դառնում Յուրա Իվանյանի և նախկին բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը ազգակցական կապը: Վերջինս 2016 թվականին հաստատել էր Ամուլսարի հանքի շահագործման դրական եզրակացությունը:

Օգոստոսի 30-ին Iravaban.net-ը հրապարակել էր Յուրա Իվանյանի նկատմամբ ծառայողական քննություն սկսելու իրավական հիմքերը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով