Ուկրաինացի պատգամավորներն այլևս անձեռնմխելի չեն |azatutyun.am|

azatutyun.am։ Ուկրաինայի խորհրդարանն այսօր ընդունել է օրենք, ըստ որի օրենսդիրները զրկվում են անձեռնմխելիությունից:

Օրենքն ընդունվել է 373 կողմ, 28 դեմ և 3 ձեռնպահ քվեների հարաբերակցությամբ:
Այդօրինակ օրենքի անհրաժեշտության մասին նախընտրական շրջանում խոսել է նախագահ Վլադիմիր Զելենսկին: Նրա առաջնորդած «Ժողովրդի ծառա» կուսակցությունը 450-տեղանոց ռադայում ունի 254 մանդատ:

Ուկրաինայում կոռուպցիան ամենացավոտ խնդիրներից մեկն է: Transparency International կազմակերպության 2018 թվականի զեկույցում Ուկրաինան կոռուպցիայի առումով 180 երկրների և տարածքների ցանկում զբաղեցրել է 120-րդ տեղը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով