ԱՄՆ պաշտպանության նախարարությունը թույլ է տվել 3,6 մլրդ դոլար օգտագործել Մեքսիկայի պատի շինարարության համար |news.am|

news.am։ ԱՄՆ պաշտպանության նախարար Մարկ Էսպերը թույլ է տվել Մեքսիկայի սահմանին նոր պատվարների շինարարության համար 3,6 մլրդ դոլարի օգտագործումը: Այս մասին նշված է ԱՄՆ Կոնգրեսի Սենատի զինված ուժերի հարցերով կոմիտեին հղած նամակում, որը հրապարակել է CNN հեռուստաընկերությունը:

«Ես որոշում եմ ընդունել, որ Մեքսիկայի սահմանի երկայնքով ռազմական շինարարության 11 նախագծերը, որոնց արժեքը գնահատվում է 3,6 մլրդ դոլար, անհրաժեշտ են ազգային անվտանգության նպատակներին համապատասխան զինված ուժերի օգտագործմանն աջակցելու համար»,- նշված է նամակում:

Նշվում է, որ այս նախագծերն իրականացվում են առաջին հերթին ԱՄՆ տարածք ապօրինի միգրանտների մուտքը խոչընդոտելու նպատակով: Դրանց իրականացման շնորհիվ կկրճատվի նաեւ Պաշտպանության նախարարության անձնակազմի թիվը, որն անհրաժեշտ է այն տեղերում սահմանի պաշտպանության համար, որտեղ կկառուցվեն նոր պատվարներ:

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն