Առաջիկայում կիրականացվի ոսկրածուծի աուտոտրանսպլանտացիայի 100 տոկոսով պետական ֆինանսավորում |armenpress.am|

armenpress.am։ Երեխայի ոսկրածուծի փոխպատվաստման առաջին դեպքը Հայաստանում իրականացվել է 2019 թվականին:

Այս մասին, լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

«Ներդրվել է մեծահասակների ոսկրածուծի փոխպատվաստման պետպատվեր: Արդեն իսկ կատարվել է երեխաների՝ 4, մեծահասակների՝ 10 վիրահատություն: Առաջիկայում կմեկնարկի ոսկրածուծի աուտոտրանսպլանտացիայի 100 տոկոսով պետական ֆինանսավորում»,- նշեց Թորոսյանը:

Նրա խոսքով՝ հատկացվել է հավելյալ ֆինանսավորում երիկամի՝ 12 և ոսկրածուծի 11 փոխպատվաստման դեպքերի փոխհատուցման համար:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն