Ամուլսարի հարցում պատասխանատվությունը կկիսեն բոլորը, կա՛մ էլ ոմանք վայր կդնեն մանդատները |24news.am|

24news.am։ Իշխանական թիմում Ամուլսարի հարցի վերաբերյալ տարակարծություններն ու քննարկումները լավ են, սակայն նրանք՝ որպես քաղաքական թիմ, որը մասնակցել է ընտրություններին, քվե է ստացել, պետք է հանդես գա մեկ միասնական դիրքորոշմամբ։ Նման կարծիք է հայտնել «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը։

Բլեյանը կարծում է, որ հարցն ուժով լուծելը ոչինչ չի տա, պետք է լինի հանրային համաձայնությամբ։

«Ո՞վ ասեց, որ ջերմուկցին այնքան անպատասխանատու է, որ չի ուզում լսել փաստարկները։ Եթե չուզենա լսել, դա վերջն է։ Կառավարությունն ինքն էլ պատասխանատու է իրեն զգում ու հասկանում են, որ սա միակ խնդիր չէ։ Խնդիրը լուծելու մեթոդը պետք է խելացի ընտրվի»,- ասել է նա։

Շարունակությունը՝ տեսանյութում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով